ԳլխավորԼուր

Երևանում՝ տեխսպասարկման կետում, մեքենան ընկել է 36–ամյա աշխատակցի վրա

Հիվանդանոց

Այսօր` ապրիլի 23–ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոտեխսպասարկման կետում մեքենան ընկել է աշխատակցի վրա, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է աշխատակցի վրա»,–գրում է կայքը։

Նշվում է, որ մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։

Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածի անունը Էդգար էր, նա 36 տարեկան էր։