ԳլխավորԼուր

Մահացել է Բրյուսովի անվան համալսարանի դասախոսը

Կյանքից հեռացել է Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Իննա Հարությունյանը, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

«Խորը ցավով տեղեկացանք, որ անժամանակ կյանքից հեռացել է Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իննա Յուրիի Հարությունյանը:

ԲՊՀ ողջ անձնակազմի անունից մեր սրտակցությունն ենք հայտնում Իննա Հարությունյանի բոլոր հարազատներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` Շահումյան փողոցի «Լուար» սգո սրահում` ժամը 18:00, իսկ հուղարկավորությունը` վաղը` նույն սրահից»,-նշված է գրառման մեջ: