ԳլխավորԼուր

Մահացել է լրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանը

Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:

Գայանե Փայտյանը 48 տարեկան էր:

Usanogh.am-ը ցավակցում է Գայանե Փայտյանի հարազատներին ու ընկերներին։

Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին Երևանում։

1991 թ. ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, 1996-ին ավարտել է այն։

Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։

1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։

1999-2015 թթ․ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։

2000-2008 թթ․ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։

2004 թ․-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։

2006 թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր»։

2008 թ. հիմնադրել է և ղեկավարել հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

2017-ից մինչ օրս վարել է «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը Հայկական Երկրորդ հեռուստաալիքով։

Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։