ԳլխավորԼուր

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

Փետրվարի 23-ին՝ 112 տարեկան հասակում Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում, վախճանվել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տիտեցուն որպես Երկրագնդի ամենատարեց բնակիչ Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել մի քանի օր առաջ՝ փետրվարի 12-ին:

Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարվում էր Մասաձո Նոնական, որը մահացել է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:

Ի դեպ, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 2015 թվականին գերազանցել է 10 միլիոնը:

 

 

Comment here