ԳլխավորԼուր

Մահացել է ԱՄՆ նախագահի կրտսեր եղբայրը

72 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախագահի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը։ Այդ մասին տեղեկացրել է ինքը՝ Դոնալդ Թրամփը, նշելով, որ նա ոչ միայն իր եղբայրն էր, այլեւ՝ լավագույն ընկերը։

Ռոբերտ Թրամփը ծանր վիճակում հոսպիտալացվել էր Նյու Յորքում օրեր առաջ։

Նրա անունը հայտնվել էր լուրերի թողարկումներում հուլիս ամսին, երբ փորձել էր համոզել ազգականուհուն՝ Մերի Թրամփին, չտպագրել Սպիտակ տան ղեկավարի մասին իր գիրքը։ Այդտեղ Մերին պնդում է, որ  Դոնալդ Թրամփը 1981-ին չի այցելել մահվան մահճում գտնվող իր հորը՝ Դոնալդի եւ Ռոբերտի եղբայր Ֆրեդին։

Ռոբերտ Թրամփը Թրամփ ընտանիքի հինգ զավակներից ամենափոքրն է։ Մարիաննա Թրամփ Բարրին` ավագ քույրը,  83 տարեկան է, Ֆրեդ Թրամփ կրտսերը մահացել է 1981 թվականին, 43 տարեկան հասակում, Էլիզաբեթ Թրամփ Գրաուն 78 տարեկան է, Դոնալդ Թրամփը 74, նրան հաջորդում է Ռոբերտը:

Լուսանկարում՝ Ռոբերտ եւ Դոնալդ Թրամփները (1999 թ.)։

 

Comment here