Լուր

Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրը

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։  Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ընթացիկ առողջական վիճակս հետաքրքրվողների համար. կատաղած եմ, որ նրանք ինձ չորս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սպանում են։  Կարծես թե ես ի վիճակի եմ հարություն առնել»,-ասվում է գործակալի թվիթերյան օգտահաշվում տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում:

Հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է։  Պարբերականի տեղեկություններով՝ նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ և բժիշկների հսկողության տակ էր գտնվում Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում:

***

01.05.2022- Ապրիլի 30-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ գործակալն, այնուամենայնիվ, մահացել է։