ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Այդ մասին տեղեկացնում է Sports.ru-ն։

Հայտնի մասնագետն աշխատել է այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանը, Ջանլուիջի Դոնարուման, Էրլինգ Հոլանդը:

54-ամյա գործակալը հունվարին հոսպիտալացվել էր Միլանում ու շտապ վիրահատության ենթարկվել: Նա երկար ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության տակ: