ԳլխավորԼուր

Չինաստանում ուսուցիչը ծեծելով մահվան է հասցրել աշակերտուհուն

դպրոց, աշակերտ, Չինաստան

Չինաստանի դպրոցներից մեկում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծելով մահվան է հասցրել 10-ամյա աշակերտուհուն այն բանից հետո, երբ նա երկու անգամ սխալ է պատասխանել հարցերին, տեղեկացնում է Daily Star-ը:

Երեխան մահացել  հիվանդանոցում:

Դեպքը, որին ականատես է եղել աշակերտուհու` նույն դասարանում սովորող  երկվորյակ քույրը, տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին: Նա պատմել է, որ ուսուցիչը քրոջը ստիպել է ամբողջ դասարանի առջեւ ծնկի իջնել ու հարվածներ է հասցրել նրա գլխին:

Ուսուցիչն ու դպրոցի տնօրենը հեռացվել են աշխատանքից, դեպքի առթիվ քննություն է սկսվել:

Comment here