ԳլխավորԼուր

Ամերիկացի երգիչը մահացել է համերգի ժամանակ

Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Հունվարի 18-ին Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում՝ համերգի ժամանակ, 71-ամյա երգիչը սրտի նոպա է ունեցել:

Էմի Ռիգբին, որը ելույթ էր ունենում Օլնիի հետ միասին, Facrbook-ում գրել է. «Մահացել է հիանալի մարդը, լեգենդը, բանաստեղծը եւ կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»:

Դեւիդ Օլնին ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող էր, թողարկել է ավելի քան 20 ալբոմ:

 

Comment here