Գլխավոր

Տղամարդը հանկարծամահ է եղել Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության վաշտի ծառայողները Երեւանի Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյանի անվամբ անձնագիր: