ԳլխավորԼուր

Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

Սուրեն Մուրադյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։

Նա 90 տարեկան էր։

Սուրեն Մուրադյանը մանկական, քնարական, երգիծական 130 ժողովածուների, 250-ից ավելի երգերի տեքստերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, պիեսները բերմադրվել են Հայաստանի և նրա սահմաններից դուրս բազմաթիվ թատրոններում:

Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (թաղապետարանի հարևանությամբ), հուղարկավորությունը` դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Comment here