ԳլխավորԼուր

Մահացել է դերասան Գեւոն՝ Գեւորգ Դոդոզյանը

Կյանքի 60-րդ տարում մահացել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գեւոն (Գեւորգ Դոդոզյան)։  Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է դերասան Լենդ Մկրտչյանը։

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը բրոնխիալ ասթման է։

Գեւորգ Դոդոզյանն ավելի շատ հայտնի է երգիծական մանրապատումներում կերտած կերպարներով։

 

Comment here