Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Գոռ Թումանյանին նվիրված հուշ-երեկո՝ կոնսերվատորիայում

Կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող, Արցախյան պատերազմում հավերժացած Գոռ Թումանյանի հուշ-երեկոն էր դեկտեմբերի 25-ին, կոնսերվատորիայում։ Ելույթ էին ունենում պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարանի ուսանողները։ Հնչեցին նաև Գոռի կատարումները, տեղեկանում ենք Երևանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջից։

Ներկա էին ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, դասախոսներ, Գոռի ծնողները, հարազատներ, ընկերներ։

Գոռի ընկերներից՝ Հովհաննես Կարապետյանը, իր երկրորդ ելույթից առաջ ասաց․ «Սա երգում եմ Գոռի փոխարեն։ Այսուհետ ինչ որ անեմ այստեղ, Գոռի փոխարեն էլ պիտի անեմ»։

«Ոչ բոլոր ուսանողներն են տպավորվում։ Բայց հիշել եմ Գոռին․ նրա «Անտունին» ու «Մոկաց Միրզան» անկրկնելի էին»,- պատմում էր ԵՊԿ դասախոս Հ․ Էլոյանը։

«Բոլորը մեր որդիներն են. ուրիշի զավակ չի լինում»,- այս ընդգրկմամբ խոսեց ռեկտոր Ս․ Հովհաննիսյանը։

Երեկոյին գերազանցապես Կոմիտաս հնչեց։ Վաղուց արդեն ողջ չեն նրանք, որ ստեղծել են մի օր այդ երգերը։ Կոմիտասը ևս․․․Գոռը․․․

Սակայն կա երաժշտությունը, որում ապրում են և ապրելու են նրանք՝ բոլորը։

Comment here