ԳլխավորԼուր

ԵՊԿ ուսանողները հաղթել են միջազգային դաշնամուրային մրցույթում

Կոնսերվատորիա

ԵՊԿ դաշնամուրային բաժնի երկրորդ կուրսի ուսանող Արթուր Գրիգորյանը (պրոֆեսորներ՝ Արմեն Բաբախանյան, Կարինե Օհանյան) «Harmonium» OnlinePlus միջազգային դաշնամուրային մրցույթում, մրցելով 23 երկրներից շուրջ հարյուր երաժիշտների հետ, զբաղեցրել է առաջին տեղը «Մաստեր» անվանակարգում ՝ արժանանալով Գրան պրիի։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԿ-ից։

Մրցույթին մասնակցել են ևս երկու ԵՊԿ ուսանող։ Անդրեյ Կուրբետը զբաղեցրել է դաշնամուրային կոնցերտ բաժնի «Երիտասարդ արտիստ» անվանակարգի առաջին տեղը, իսկ Խաչիկ Անդրեասյանը՝ նույն բաժնի «Մաստեր» անվանակարգում է զբաղեցրել առաջին տեղը։