ԳլխավորԼուր

Նիգերիայում բեռնատարը վրաերթի է ենթարկել դպրոցականների. կա 17 զոհ

Նիգերիայի ամենախոշոր քաղաք Լագոսում բեռնատարը վրաերթի Է ենթարկել դպրոցական աշակերտների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, այն ժամանակ, երբ ապրանքների առաքման համար նախատեսված ավտոմեքենայի վարորդը փախչում Էր ոստիկանության հետապնդումից:

17 դպրոցականներ մահացել են, վնասվածքներ ստացած աշակերտների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։

Գազազած ամբոխը փորձել Է ինքնադատաստանի ենթարկել վարորդին, որին ձերբակալել են իրավապահները: Բեռնատարը հրկիզվել Է: