ԳլխավորԼուր

Սոնա, իմ Սոնա… Երեկ մահացած կնոջ ամուսինը գրառում է արել

Երեկ վրաերթի ենթարկված և մահացած Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հուզիչ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ու լուսանկարներ հրապարակել։

«Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։ Երեկ նրան մեքենան վրաերթի ենթարկեց ու, նա մահացավ մեր՝ շուտով լույս աշխարհ գալ պատրաստվող դստեր հետ։

Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ մինչև իրար գտնելը։ Նա առաջին աղջիկն է, ում ես երբևէ համբուրել եմ: Մենք ոչ մի կռիվ երբեք չենք ունեցել։ Բացարձակ ներդաշնակություն ունեինք և իսկական երջանկություն։ Սոնա, իմ Սոնա.․․»,-մասնավորապս նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանության սպան ձերբակալվել է։