Լուրեր են պտտվում, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է, հայտնում է Daily mail-ը՝ հղում անելով Հոնկոնգի հեռուստահեռարձակման ցանցին։
Այլ աղբյուրների համաձայն՝ Կիմ Չեն Ընի սրտի վիրահատությունն անհաջող է անցել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։
Ավելի վաղ բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնել էին 36-ամյա Կիմ Չեն Ընի առողջական վիճակի լուրջ վատացման մասին։
Հյուսիսային Կորեայում այս տեղեկատվությունը հերքել էին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ առաջնորդը, շարունակում է կատարել պետության ղեկավարի իր պարտականությունները, որ նա ստանձնել է 2011 թվականին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։