ԳլխավորՇոուբիզնես

Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնը, մահացել Է քաղցկեղից

57 տարեկան հասակում կրծքագեղձի քաղցկեղից մահացել Է դերասանուհի Քելլի Փրեսթոնը: Այդ մասին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Ջոն Տրավոլտան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելլին, մահացել է երկու տարի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,-գրել է Տրավոլտան: Նա նշել է, որ մտադիր է առաջիկայում իր ողջ ժամանակը նվիրել իրենց մորը կորցրած երեխաներին:

Փրեսթոնը եւ Տրավոլտան ամուսնացել են 1991 թվականին, ունեցել են երեք զավակ: Նրանց որդին՝ Ջեթը, մահացել է 2009 թվականին ընկնավորության նոպայից հետո:

Փրեսթոնը ճանաչում է ստացել «Երկվորյակները» ու «Ջերրի Մագուայեր» ֆիլմերում խաղացած դերերով:

Comment here