Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ եւ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները, Հակոբյանն ասել է. «Միայն կարող եմ հայտնել՝ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում ենք հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար հրետակոծում է հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։ Պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի 3 զոհ, 4 վիրավոր։ Հայկական կողմից մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան է թեթեւ վնասվածք ստացել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։