ԳլխավորԼուր

Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով այս պահին հարաբերական հանգիստ է տիրում

Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»:

Comment here