Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը, այսպիսով, դարձել է 38։
Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789 է:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։