ԱրՊՀ-ն մասնակցել է Ստեփանակերտում կայացած «Արցախն ապրում է» խորագրով ջահերթին
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների։
Ջահերթին մասնակցել են ԱրՊՀ հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ։
Նախքան երթի մեկնարկը՝ Սբ. Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ։
Եկեղեցու բակում ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որը Արցախի հայկականության, արցախցու՝ իր հողին ամուր կառչած լինելը, Արցախում ապրելու ու արարելու հայ ժողովրդի անսասան կամքը փաստող ուղերձներ էր պարունակում։
«Արցախն ապրում է։ Արցախում հայն է ապրում։ Արցախը հայկական է»,- ելույթի այս տողերը մասնակիցները հնչեցրել են միասին։
Անուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ իրենց հետ տանելով Արցախի Հանրապետության դրոշը։ Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։
Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։
Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։