ԳլխավորԼուր

Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Այբ»-ի աշակերտներին

Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Այբ»-ի աշակերտներին

«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հայոց պատմութուն առարկայի շրջանակում ուսումնասիրում են Արցախյան բանակցային գործընթացը: Հետազոտական աշխատանքի համար աշակերտները սեփական նախաձեռնությամբ դիմել են երրորդ հանրապետության ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային փուլերի մասին հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալու խնդրանքով:

Այս մասին տեղեկանում ենք «Այբ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Աշակերտների նախաձեռնությանն արագ արձագանքել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխաննելով սովորողների հարցերին: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է նախաձեռնող խմբի աշակերտներին ուսուցչի հետ և պարզաբանել Արցախյան բանակցությունների 2008-2018 թթ փուլին վերաբերող աշակերտների հարցերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախագահը աշակերտներին նվիրել է նաև նոր հրատարակված «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։

Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Այբ»-ի աշակերտներին