Մեկնարկել է «Այբ» ավագ դպրոցի ընդունելությունը 2022-2023 ուսումնական տարվա համար, տեղեկացնում են դպրոցի լրատվական ծառայությունից։
Հունվարի 19-ից սկսած դպրոցի ընդունելության թիմը դիմորդների և նրանց ծնողների համար անցկացնելու է Բաց դռների միջոցառումներ։ Մասնակցությունը ամրագրել կարելի է այստեղ՝ https://bit.ly/3FAhURF։
«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է․ գործում է ֆինանսական աջակցության համակարգ: Այսօր «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 80%-ից ավելին սովորում է ֆինանսական աջակցությամբ: Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/328QG7c:
Ընդունելության գործընթացի քայլերի հերթականությունը այստեղ՝ https://bit.ly/3FyfC5t։