ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Այցելության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալ համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին: Լրագրողները հետևել են նաև հրետանավորների դաշտային պարապմունքներին, ռազմերթին: Ներկայացվել են հայրենական արտադրության վարժասարքեր, որոնց օգնությամբ ապագա սպաները ստանում են ստորաբաժանումների ղեկավարման, թիրախների հայտնաբերման և խոցման հմտություններ: Լրագրողները եղել են նաև համալսարանի՝ ժամանակակից սարքավորումներով և անհրաժեշտ գույքով հագեցած մարզասրահում:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը լրագրողներին ներկայացրել է նաև կրթական հաստատության ընդունելության կարգը:

Առաջիկա շաբաթների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ընդունելության քննություններին: Համավարակի առկայությունը հաշվի առնելով, ռազմական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից:

Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

 

Comment here