ԳլխավորԼուր

Մահացել է Ելիզավետա 2-րդ թագուհին

Ելիզավետա թագուհի

96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը, հայտնում է Բուքինգհեմյան պալատը։

Թագուհու բոլոր չորս երեխաները և նրա թոռը՝ արքայազն Ուիլյամն արդեն ժամանել են շոտլանդական Բալմորալ դղյակ, որտեղ գտնվում է թագուհին։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդը բրիտանացի առաջին միապետն է, որը տոնել է գահակալման պլատինե հոբելյանը:

Գահը կանցնի, ամենայն հավանականությամբ, թագուհու ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Նա 73 տարեկան է։