ԳլխավորԼուր

Ղազախ ուսանողների կարանտինային «արկածները»՝ ՌԴ-ից հայրենիք վերադառնալիս

Ղազախստանի Ակտաու քաղաքի բնակիչ, Կազանի բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող Թիմուր Կետեբաեւը պատմել է, թե ինչպես է վերադարձել հայրենի քաղաք, տեղեկացնում է lada.kz-ն։

Ապրիլի 22-ին ժ. 08-ին ուսանողների ավտոբուսը հասել է ղազախական սահմանի՝ Ակտոբեի եւ Օրսկի միջեւ ընկած հատվածում գտնվող անցակետին։ ՌԴ սահմանն անցնելուց ուսանողները ստիպված են եղել ոտքով եւ իրերով ցրտի եւ սառը քամու պայմաններում անցնել  5 կմ-ոց չեզոք հատվածը, քանի որ ղազախական կողմը ավտոբուս չի ուղարկել։  Ղազախական սահմանակետին հասնելուց հետո նրանց երեք ժամ պահել են դարպասների մոտ, ապա նոր միայն ներս են թողել, անալիզներ վերցրել ու ավտոբուս նստեցրել։ Երբ ուսանողները հայտնել են, որ մրսած ու քաղցած են, նրանց ուղարկել են Ակտյուբինսկի բժշկական համալսարանի հանրակացարան, որը տրամադրվել էր կարանտինում գտնվող մարդկանց։

Հանրակացարանի պայմանները, ըստ Թիմուրի, անտանելի են եղել։

Ապրիլի 24-ին, ժամը 12-ին 25 ուսանողներով ավտոբուսը շարժվել է Ակտոբեից եւ բարեհաջող Ակտաու է հասել այսօր, տեղի ժամանակով ժամը 15-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here