ԳլխավորԼուրԿրթություն

Ուսանողական վարկերի ստացման ընթացակարգերը կպարզեցվեն. վարչապետ

Ուսանողական վարկերի ստացման ընթացակարգերը կպարզեցվեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը։

Վարչապետը նշեց, որ բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողներ, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են երկրորդ կիսամյակի վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները՝ 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանղները՝ 75 տոկոսի չափով։

Ցածր ՄՈԳ ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվել վարկ ձեռք բերել՝ 0-ից 4 տոկոս տոկոսադրույքով։ Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ։

«Մեզ հաճախ են հարցնում՝ ինչու ենք աջակցում միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին… Մենք աջակցում ենք բացառապես բոլոր ուսանողներին, պարզապես բարձր առաջադիմություն ունեցողներին օգնում ենք ավելի շատ, որովհետեւ նրանք շատ են աշխատել, իսկ ցածր առաջադիմություն ունեցողներին ավելի քիչ, որովհետեւ նրանք աշխատել են ավելի քիչ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Comment here