ԳլխավորԼուր

Մահացել է Վլադիմիր Մենշովը

81 տարեկանում մահացել է դերասան, ռեժիսոր Վլադիմիր Մենշովը։ Տեղեկությունը հրապարակվել է «Մոսֆիլմի» կայքում։ Հունիսի վերջին նա վարակվել էր կորոնավիրուսով։

Նրա «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը (1979 թ.)  «Օսկարի» է արժանացել  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Դերասան Վլադիմիր Մենշովի մասնակցությամբ 80-ականների ամենահիշարժան ֆիլմերից են «Ցրիչը», «Որտե՞ղ է նոֆելետը», «Զերո քաղաքը», «Ցարևիչ Ալեքսեյ», «Սեր և աղավնիներ»։

2014թ․-ին  Մենշովը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարման համար:

Comment here