ԳլխավորԼուր

Բախումներ՝ Ինդիանապոլիսում. առնվազն մեկ մարդ է սպանվել (տեսանյութ)

Ինդիանապոլիսում (ԱՄՆ, Ինդիանա նահանգ) առնվազն մեկ մարդ սպանվել է, եւս 3-ը՝ հրազենային վիրավորում ստացել բողոքի ակցիաների ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։

Մեկ իրավապահ թեթեւ վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում անկարգությունների վերաճած բողոքի ակցիաներ են սկսվել Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի ձերբակալությունից եւ մահվանից հետո։

Բազմաթիվ տեղերում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառում, բերման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ։

ԱՄՆ 25 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մինեապոլիսում, Լոս Անջելեսում, Բեվերլի Հիլզում, Դենվերում, Մայամիում, Ատլանտայում, Չիկագոյում, պարետային ժամ է մտցվել։

Comment here