ԳլխավորԼուր

Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը. արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում (Մինեսոտա նահանգ) ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել:

Քաղաքում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգություններն այն տեսանյութից հետո, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել է գետնին տապալված Ֆլոյդի գլուխը մոտ 8 րոպե, վերջինս բողոքել է, որ չի կարողանում շնչել, ապա դադարել է շարժվել։  Ֆլոյդը հիվանդանոցում մահացել է։

Մինեապոլիսում 72 ժամով արտակարգ դրություն է հայտարարվել։ Ձերբակալության մասնակից 4 ոստիկան հեռացվել է աշխատանքից։

 

Comment here