ԳլխավորԼուրՈւսումնառություն արտերկրում

ԱՄՆ-ում վերապատրաստվելու հնարավորություն՝ ուսուցիչների համար

Երևանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ սկսվել է 2022թ․ հայտերի ընդունումը «Ֆուլբրայթ գերազանց ուսուցման և նվաճումների» (ԳՈՒՆ) ծրագրով։

Այս ծրագիրը հայ մանկավարժներին հնարավորություն կտա իրենց կողմից դասավանդվող առարկաների և դասավանդման մեթոդների վերաբերյալ նոր փորձառություն ձեռք բերել, ինչպես նաև ավելի լավ ճանաչել Միացյալ Նահանգները։

Այս ծրագիրը նախատեսվում է միջնակարգ օղակի ուսուցիչների համար: Ընտրության փուլն հաղթահարած մասնակիցները վեց շաբաթով կուղևորվեն Միացյալ Նահանգներ և այլ երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ կմասնակցեն ամերիկյան համալսարաններից մեկում կազմակերպվող մասնագիտական կատարելագործման սեմինարներին։

Մասնակիցները կհետևեն նաև դասապրոցեսին ու իրենց փորձը կներկայացնեն ընդունող համալսարանի և տեղի հանրակրթական դպրոցների մանկավարժներին ու ուսանողներին/աշակերտներին։

Հայտերն ընդունվում են առցանց՝ https://fulbright.irex.org/։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 23 մարտի, ժամը 23։59։

Մանրամասն տեղեկությունների համար՝ http://www.usa.am/cms/announcements.php։

Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի teayerevan@state.gov հասցեով։