ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Փոխվել է ամերիկյան GlobalUGRAD ուսանողական ծրագրին դիմելու վերջնաժամկետը

Շարունակվում է The Global Undergraduate Exchange Program (GlobalUGRAD) ուսանողական ծրագիրը, որը Հայաստանի բուհերում առնվազն մեկ կիսամյակ առկա ուսուցմամբ սովորած ուսանողներին հնարավորություն է տալիս ուսանել ԱՄՆ-ում, հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Ծրագրով կրթաթոշակ է տրամադրվում բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ինչը թույլ է տալիս մեկ կիսամյակ ԱՄՆ-ում հաճախել առկա ուսուցմամբ դասերի (առանց ակադեմիական կոչում ստանալու), մասնակցել համայնքային ծառայության, մասնագիտական կատարելագործման ու մշակութային տարատեսակ նախաձեռնությունների։

«Եթե ՀՀ քաղաքացի եք և առկա ուսուցման ծրագրով սովորում եք բակալավրիատում, ավարտել եք ուսումնառության առաջին կիսամյակը, գիտեք անգլերեն, ԱՄՆ-ում ծրագիրը մեկնարկելու պահին ձեր 18 տարին լրացած կլինի, ապա Global UGRAD Program ծրագիրը հենց ձեզ համար է։

Բաց մի՛ թողեք Ամերիկան ճանաչելու, տարբեր միջավայրերի հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու և աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց հետ ծանոթություններ ու կապեր հաստատելու այս եզակի հնարավորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ․ հունվարի 6-ը։

UGRAD ծրագրի վերաբերյալ ավելին իմանալու համար տես՝ www.worldlearning.org/ugrad

Հայտ ներկայացնելու համար տես՝ https://bit.ly/3k0tmyb