ԳլխավորԼուրԿրթություն

Կրթության միջազգային օրն է

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունվարի 24-ը հռչակեց Կրթության միջազգային օր՝ նպատակ ունենալով ընդգծել համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերը։

Կրթության իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում։

Այսօր ամբողջ աշխարհում մոտ 258 միլիոն երեխա և դեռահաս հնարավորություն չունեն դպրոց հաճախելու կամ այն ավարտելու, 617 միլիոնը չեն կարող կարդալ և կատարել մաթեմատիկական պարզագույն գործողություններ։ Նրանց կրթության իրավունքը խախտվում է աղքատության, խտրականության, զինված կոնֆլիկտների, արտակարգ իրավիճակների և կլիմայի փոփոխության հետևանքով։

2022 թվականի Կրթության միջազգային օրվա նշանաբանն է՝ «Փոխելով ուղղությունը, վերափոխելով կրթությունը»։

Լուսանկարում՝ աշակերտներն ուսուցչուհու հետ՝ Ստեփանակերտի ռմբապաստարանում. 2020 թ. հոկտեմբեր