ԳլխավորԼուրԿրթություն

Երևանում կանցկացվի «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը

ԵՊՀ տաղավարը Expo-2022-ում

Ապրիլի 5-ից 7-ը Երևանում կանցկացվի  կրթության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ «Կրթություն և կարիերա EXPO 2023»-ը, տեղեկանում ենք ցուցահանդեսի կայքից։

Ցուցահանդեսին մասնակցելու են բազմաթիվ ընկերություններ ու բուհեր։

«Բարձրագույն կրթություն, ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, ուսուցում արտերկրում, փոխանակման ծրագրեր և իհարկե թափուր աշխատատեղեր: Այս ամենը և ավելին Կրթություն Եվ Կարիերա EXPO 2023 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում»,-նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները:

EXPO 2023-ը կգործի ապրիլի 5-6-ը՝ ժամը 10։00-18։00, ապրիլի 7-ին՝ ժամը 10։00-16։00

Հասցեն՝ Երևան, Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք), Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր։

Մուտքն ազատ է։

Միջոցառումների ծրագիրը՝ այստեղ։