ԳլխավորԼուր

Երևանի կենդանաբանական այգին կտեղափոխվի

Երևանում՝ «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով »,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին։ 2019 թվականի սկզբին այն ուներ 125 տեսակի 720 կենդանի։