ԳլխավորԼուր

Երևանում տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները հաստատվեցին

Երևանի ավագանին 32 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց տրանսպորտի սակագնի մասին նախագիծը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում էր տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ:

30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից։