ԳլխավորԼուր

Գարուի երևանյան համերգները կայացան լեփ-լեցուն դահլիճում. տեսանյութ

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն ապրիլի 21-ին ու 22-ին մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարած երգչի համերգները Մարզահամերգայինում անցան լեփ-լեցուն դահլիճով, բուռն ծափահարություններով ու ծաղիկներով։

Բացի իր հանրահայտ Gitan-ից ու Belle-ից, Գարուն ներկայացրեց Շառլ Ազնավուրի (La bohème, Emmenez-moi), Ժակ Բրելի, Ջո Դասենի երգերից, Միշել Լեգրանի, նաև՝  ֆոլկ ու քանթրի ոճի ստեղծագործություններից, ինչպես նաև իր առաջին սոլո կատարումը։ Շեշտեց՝ Ջո Դասեն շատ է սիրում։

Գարուն երգերն ընդմիջում էր հետաքրքիր պատմություններով, ու, որքան էլ զարմանալի լինի, հանդիսատեսը բավականին լավ էր հասկանում ու արձագանքում նրա կանադական անգլերենին։

Դահլիճը հոտնկայս ծափահարություններով հրաժեշտ տվեց սիրված երգչին, որն ի դեպ, նախորդ անգամ Երևանում էր եղել 13 տարի առաջ։

Գարուի համերգները կազմակերպվել էին Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Գարու

Գարու