ԳլխավորԼուր

Վաղը ժամը 8-ից Երևանում փողոցներ կփակվեն. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 8։00-ից, ողջ մայրաքաղաքում կվերսկսի անհնազանդության խաղաղ ակցիաները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են երթևեկությունը։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։