ԳլխավորԼուր

Գարնան «պատճառով» Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Ծառերի գարնանային էտ Երևանում

Գարնանային էտով պայմանավորված` Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Այսօր ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ. Ադամյան, Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:

ՀՈԱԿ–ը տեղեկացնում է նաև, որ այսուհետև հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված է լինելու ծառահատման տոմսով հաստատված գրություն:

Գարնանային փողոց Երևանում