ԳլխավորԼուր

Հնդկաստանում ծառի ընկնելու հետեւանքով ուսանողուհի է մահացել

Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքի Կարմել վանական դպրոցի տարածքում մեկ ուսանող է մահացել  ծառի ընկնելու հետեւանքով, հայտնում է The Indian Express-ը։

Աղջիկների համար նախատեսված Կարմելի դպրոցը քաղաքի հնագույն ուսումնական հաստատություններից է:

Պատահարից  տուժել են ընդհանուր առմամբ 19 ուսանողներ և մեկ կին ուղեկցորդ (40 տարեկան): 16-ամյա ուսանողուհոն  անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գրանցել են նրա մահը։

Թեթև վնասվածքներ ստացած 11 ուսանողներ  դուրս կգրվեն հիվանդանոցից մանրամասն բուժզննում անցնելուց հետո։