Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կազմակերպված միջոցառումը նշանավորվել է մրցույթով, որի ընթացքում երիտասարդ հայ մասնագետները հնդկերենով ներկայացրել են բանաստեղծություններ, հանդես եկան ելույթներով։
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ողջունելով ներկաներին, ընթերցել է երկրի վարչապետի ուղերձը։
Կարևորելով Հինդիի նշանակությունն աշխարհում՝ դիվանագետը նշել է, որ հնդկերենն ունի միջազգային լեզվի վերածվելու ներուժ։ «Եթե ուզում ես, որպեսզի քո լեզուն ու մշակույթը հարգեն, պետք է հարգես դիմացինի լեզուն ու մշակույթը», — միաժամանակ ընդգծել է դեսպանը։