ԳլխավորԼուր

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին

Բենիամին Մանուչարյանը

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Հավելենք, որ Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։