ԳլխավորԼուր

Հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայողը

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: