ԳլխավորԼուր

Հայ-Ռուսական համալսարանում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն և ընդդեմ

Հայ-ռուսական համալսարան

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում  տեղադրվել է հայտարարություն, որով համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջվում է ապահովել մայիսի 5-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը։

Հայտարարությունում  մասնավորապես, նշվում  է․

«Մենք` Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներս արտահայտելով համալասարանի ողջ անձնակազմի և ուսանողության դիրքորոշումը և վերահաստատելով ռեկտոր Դարբինյանին մեր լիակատար աջակցությունը, նպատակ ունենալով պահպանել համալսարանի որդեգրած արժեքային համակարգը, վաստակած հանրային դերը ու հեղինակությունը, առաջնորդվելով գործող իրավակարգավորումներով և խստորեն պահպանելով դրանց տառն ու ոգին,այդ նույն իրավակարգավորումների համաձայն, համալսարանի գործունեության մասով, որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմին ճանաչված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (նախարար Ժաննա Անդրեասյան) պահնջում ենք.

Ապահովել համալսարանի հիմնադիր փաստաթղթերում և կանոնադրությունում ամրագրված` համալսարանի ընդհանուր Ժողովի (կոնֆերանսի) կողմից ռեկտորի ընտրության անքակտելի իրավունքի իրացումը: Նշված նպատակով անհապաղ բանակցություններ սկսել ռուսաստանյան համահիմնադրի լիազոր ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով այս հարցում հասնել հստակ համաձայնության:

Ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ներկայությունը մայիսի 5-ին կայանալիք կոնֆերանսին»,-մասնավորապես նշված է տեքստում։

Հավելենք, որ նախաձեռության հեղինակները պատրաստվում են երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, հավաքվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց՝ ակնկալելով հանդիպել նախարարի հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է՝ մայիսին կայանալիք ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը համալսարանի համահիմնադիրների՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների կողմից չի դիտարկվում։