ԳլխավորԼուր

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին մոտ ապագայում թարմացում է սպասվում. ՌԴ ԿԳՆ

Ռուս-հայկական համալսարան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին մոտ ապագայում թարմացում է սպասվում, որն ուղղված է նրա զարգացմանը և Հայաստանի բուհերի շրջանում առաջատարի դիրքերի վերադարձին: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլյովսկին։

Մոգիլյովսկին հիշեցրել է, որ համալսարանում շուրջ 3,5 հազար ուսանող է սովորում, և բուհը պետք է ռուս-հայկական բարեկամության, ռուս-հայկական համագործակցության զարգացման և աջակցության ոչ միայն խորհրդանիշը լինի, այլ կենտրոններից մեկը: Հարկավոր է վերադարձնել նրան առաջատարի դիրքերը։ Այն երկար ժամանակ առաջատար տեղ է զբաղեցրել Հայաստանի կրթական շուկայում, սակայն այժմ որոշ վարկանիշներով երկրորդ, երրորդ տեղն է զբաղեցնում։

Կոնստանտին Մոգիլևսկին հայտնել է նաև, որ հայ-ռուսական համալսարանի ղեկավարության փոփոխության հարցը լուծելու համար անհրաժեշտ է թարմացնել միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի և Հայաստանի մակարդակով:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է՝ մայիսին կայանալիք ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը չի դիտարկվում։