ԳլխավորԼուր

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն իրականացվել է որպես ուսումնական տագնապ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում ահաբեկչության վտանգի մսին ահազանգ էր ստացվել, շենքում գտնվողները տարհանվել էին։

«Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում: Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են   նախատեսված  ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ: Նշենք, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայում բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն»,-նշված է հաղորդագրության մեջ: