Ռուս-հայկական համալսարանի պատվիրակությունը մասնակցել է «Պրոֆեսիոնալներ-2024» մասնագիտական վարպետության առաջնությանը: Եզրափակիչը կայացել է նոյեմբերի 26-30-ը Սանկտ Պետերբուրգում:
«Պրոֆեսիոնալներ» առաջնության շրջանակներում մրցումներ են անցկացվել մի շարք ժամանակակից և պահանջված ուղղություններով, այդ թվում ՝ գենոմային ճարտարագիտություն, քվանտային տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն և այլն:
Առաջնության արդյունքներով ՌՀՀ-ի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի, կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի, տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի ուսանողները զբաղեցրել են II տեղերը բոլոր առարկաներում, մասնավորապես.
- անօդաչու թռչող սարքերի վերանորոգում
- դեղագործություն
- լաբորատոր և քիմիական վերլուծություն,
- անօդաչու ավիացիոն համակարգերի շահագործում,
- տուրիզմ
Հաղթողները և մրցանակակիրները պրակտիկա կանցնեն Ռուսաստանի խոշորագույն ընկերություններում: Նրանք կստանան նաև դրամական պարգևներ և «երազանքի աշխատանքի» անցնելու հնարավորություն:
«ՌՀՀ-ի ուսանողներն արժանիորեն ներկայացրին իրենց համալսարանը‘ ցուցադրելով ինժեներական բարձր վարպետություն և նման մասշտաբային մրցույթում գրավեցին երկրորդ տեղը»,-ասել է ՀՌՀ-ի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը:
Նշենք, որ «Պրոֆեսիոնալներ» առաջնության եզրափակիչն անցկացվել է մասնագիտական վարպետության համառուսաստանյան առաջնության շրջանակներում:
Միջոցառումներն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ:
Գլխավոր լուսանկարում` Արման Մովսեսյանն ու Դերենիկ Դանիելյանը