Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորում։
Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոհարարություն և ոսկերչություն:
ԳԹԿ-ն ներկայացրել է ատեստավորման արդյունքները։
Առարկայի բողոքարկումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 9-ը ժամը 10:00-ից 18:00-ն։ Բողոքարկումը պետք է իրականացնել նամակ գրելով info@atc.am էլ. հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը, առաջադրանքի համարը և ճիշտ ձևակերպել բողոքարկվող խնդիրը։