ԳլխավորԼուր

Սպիտակի երկրաշարժից անցել է 36 տարի

Սպիտակի երկրաշարժ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։

Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Երկրաշարժը շարքից հանեց Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ավելի քան 100 երկրներ։

Հայաստանի հյուսիսում ընդամենը 30 վայրկյան տևած երկրաշարժն իսկական քաոսի վերածեց երկիրը։ Թե ինչ էր կատարվում Հայաստանում ողբերգությունից րոպեներ առաջ և օրեր հետո, Sputnik Արմենիան ներկայացնում է արխիվային կադրերով։